Մի քանի որ առաջ ՀՀ
խորհրադրանի խոսնակ Գալուստ Սահակյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի
միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որն իր նոր զարգացումն ստացավ փեըրվարի 27-ի
նիստում:
Հիշեցնենք, որ ոտքի հետ կապված պրոբլեմ ունեցող
Զուրաբյանը նիստի էր եկել հատուկ ձեռնափայտով: Ընդդիմադիրի մի փոքր կաղալը ծաղր էր
առաջացրել խորհրդարանական մեծամասնության և խոսնակի մոտ, որ ընդդիմությունը «երեք
ոտքով կաղում է»: Բանը հասել էր անձնական վիրավորանքների և լեզվակռվի:
Իսկ
այսօր, հանդես գալով լրագրողների առջև, Զուրաբյանը որոշեց շարունակել ընդհատված
վեճը և հայտարարեց, որ եթե ինքը զուտ ֆիզիկապես է կաղում, որն ընդամենը ժամանակավոր
բնույթ է կրում, ապա Գալուստ Սահակյանը կաղում է լեզվից ու մտքից, որն անբուժելի
է: «Ես, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, պետք է նորմալ, գործնական
հարաբերություններ պահպանեմ խորհրդարանի ղեկավարության հետ: Բայց կարող չնշել, որ
Գալուստ Սահակյանի գտնվոլը խորհրդարանի խոսնակի պաշտոնում – ամոթ և
խայտառակություն է, դա սև բիծ է մեր ժողովրդի համար»,-հայտարարել է նա: