Հունիսի 29-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Այդ տեղեկատվությունը հաստատել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը:
«Գերմանիայի դաշնային արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-30-ին կայցելի Հայաստան», - ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գերմանիայի դեսպանատանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Հարավային Կովկաս այցելելու մտադրության մասին: Այդ մասին հայտարարվել էր Մինսկի խմբի համանախագահների հետ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպման ժամանակ:
«Այցի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը նպատակաուղղված քայլերը», - ասվում էր ԵԱՀԿ հաղորդագրությունում: