ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Այսպիսով, ՀՀ ԱԳՆ ղեկավարն այժմ 5 տեղակալ ունի՝ Շավարշ Քոչարյան,Աշոտ Հովակիմյան, Կարեն Նազարյան, Ռոբերտ Հարությունյան և Արմեն Պապիկյան:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանն ազատվել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: ԶԼՄ-ների համաձայն, Արմեն Պապիկյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանն ԱԳ փոխնախարարի պաշտոնն զբաղեցնում է այս տարվա մարտի 4-ից: