ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգ է Երևանում տեղի ունեցող իրադարձություններով:
ՙԵս մտահոգված եմ ԵԽ անդամ հանդիսացող Հայաստանում իրադարձությունների առնչությամբ, որտեղ արդեն մի քանի օր է՝ զինված խումբը պատանդներ է պահում ոստիկանական բաժանմունքում: Երկրներում, որտեղ օրենքները գերակայում են, բոլոր հարցերը լուծվում են քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարական նորմերի հիման վրա: Կոչ եմ անում կողմերին վերջ դնել այս վտանգավոր իրավիճակին, հավատարիմ մնալ ժողովրդավարության նորմերին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրինականությունը, հավաքների ազատությունը պետք է գերիշխեն՚,- ասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունում: