Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը միշտ
էլ գտնվում է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: Այս մասին լրագրողների
հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա խորհուրդ է տվել հարցը դիտարկել հայեցակարգորեն:
«Անհրաժեշտ է վերլուծել, թե ինչ կվաճառի Ռուսաստանն Ադրբեջանին, որքան, և ինչ
գնով, և կպահպանվի՞ արդյոք ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Բայց
ուժերի հավասարակշռությունն ապահովվում է ոչ միայն զենքով, հակառակ դեպքում,
հայկական կողմը 90-ական թվականներին չէր կարող հաղթել ղարաբաղյան պատերազմում,
քանի որ զենքի առումով Ադրբեջանը շատ անգամ գերազանցում էր Հայաստանին, որովհետև
ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի շատ զենք ստացավ, քան մենք: Ավելի կարևոր է բանակի
մարտունակությունը, իսկ թե որքանով են մարտոնակ մեր զիված ուժերը, մենք դա
ապացուցեցինք ղարաբաղյան հակամարտության գոտում օգոստոսին տեղի ունեցած իրավիճակի
լարվածության ընթացքում, երբ մեր ժամկետային զինծառայողները ջարդեցին ադրբեջանական
վարձու զինյալների ատամները: Բացի այդ, մեր բոլոր քաղաքական և հասարակական ուժերը,
անկախ իրենք քաղաքական կողմնորոշումից, հանդես եկան հայող բանակին աջակցելու
վերաբերյալ հայտարարույթուններով»,-հայտարարել է Քոչարյանը:
Նշենք,
որ Երևանը բազմաթիվ անգամ հայտարարել է ռուս-ադրբեջանական զենքային գործարքների
վերաբերյալ իր մտահոգությունների մասին, քանի որ ԱՄՆ-ում գործում է Ջեքսոն Վենիկի
ուղղումը, որով Վաշինգտոնին արգելվում է զենք վաճառել Ադրբեջանին, իսկ Մեծ
Բրիտանիան և Գերմանիան հրաժարվեցին դեպի Ադրբեջան զենքի արտահանումից` ԵԱՀԿ
համապատասխան բանաձևի շրջանակներում: Հայաստանի մտահոգություններին Ռուսաստանը
պատասխանում է հայտարարույթուններով, որ ինքն ամբողջովին վերահսկում է իրավիճակը: