Իր 5-րդ տարեդարձի առթիվ Orange-ը կշնորհավորի և շնորհակալություն կհայտնի իր բոլոր բաժանորդներին՝ նրանց նվիրելով անվճար ինտերնետ փաթեթներ:
Նոյեմբերի 5-ին Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են ակտիվացնել իրենց նվեր-փաթեթը՝ ուղարկելով «5ե թիվը 0505 կարճ համարին, և ստանալ 5 օր վավերականության ժամկետով 100ՄԲ շարժական ինտերնետի փաթեթ: Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները՝ ի լրումն իրենց ամսական ներառված փաթեթների, կստանան 30 օր վավերականության ժամկետով հավելյալ 1ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդները նոյեմբերի 5-ին կկարողանան իրենց անսահմանափակ ինտերնետից օգտվել երկու անգամ բարձր արագությամբ:
ՙՆոյեմբերի 5-ին Orange-ը կդառնա 5 տարեկան: Այս տարիների ընթացքում մենք գործադրել ենք առավելագույն ջանքերը, որպեսզի մեր բաժանորդներին ընձեռենք ընտրության ազատություն ու լայն հնարավորություն և նրանց համար ստեղծենք մեր ծառայություններից օգտվելու առավել հարմար պայմաններ: Մեծապես գնահատում և կարևորում ենք մեր բաժանորդների վստահությունն ու հավատարմությունը: Ցանկանում ենք նրանց բոլորին շնորհակալություն հայտնել մեր ծառայություններն ընտրելու համար և շնորհավորել այս խորհրդանշական նվերով՚, - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: