Beeline–ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի կորպորատիվ
բաժանորդների համար «Զրուցենք» ծառայության գործարկման մասին։ Կանխավճարային
հաշվարկային համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում 30 օր
անսահմանափակ խոսել Beeline բջջային ցանցի ներսում՝ վճարելով 990 դրամ։
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ծառայությունը
կարելի է ակտիվացնել հավաքելով *888# հրահանգը։ Ծառայության տրամադրման 30
օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է
ծառայության տրամադրման ժամկետի ավարտի մասին:
«Աշխատելով պարզ, հարմար,
քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակաբար բարելավում է իր առաջարկների
ցանկը։ «Զրուցենք» ծառայությունն արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում մեր
բաժանորդների շրջանում, հաշվի առնելով այն, որ մեր կորպորատիվ բաժանորդներն ավելի շատ են շփվում և իրականացնում զանգեր, սա ևս
մեկ հնարավորություն է օգտվել մեր ծառայություններից էլ ավելի մատչելի
սակագներով»,– նշեց Հայաստանում Beeline–ի
Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Եթե բաժանորդն ունի
բավարար գումար իր հաշվեկշռին, ապա ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ
կերպով կերկարաձգվի և բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 990 դրամ, որի դիմաց նա
կստանա Beeline բջջային ցանցի ներսում անսահմանափակ խոսելու հնարավորություն ևս 30
օրով։ Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդի հաշվին չկա
բավարար գումար, ապա ծառայությունն չի տրամադրվի ավտոմատ կերպով: Այն կրկին
ակտիվացնելու համար բաժանորդը պետք է հավաքի *888# հրահանգը: Ծառայության
ապաակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 888*0# հրահանգը, իսկ գործողության
ժամկետը կարելի է ստուգել *118# հրահանգի օգնությամբ:
Նշենք, որ «Զրուցենք»
ծառայությունը հասանելի է բոլոր կանխավճարային սակագնային փաթեթներին,
բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների։
«ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի
մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից
մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք
մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա
հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ
Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,
Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում,
Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան
Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է
մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում:
«ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline»,
«Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և
«Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության
բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում
են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com
կայքում: