Մի
շարք թուրքական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներում Թուրքիային հղված ուղերձ է
որակվել Վաշինգտոնում հայ որբերի գորգը ցուցադրելու Սպիտակ տան որոշումը: Մասնավորապես, ինչպես
նշում է ermenihaber-ը, վկայակոչելով թուրքկան elazigdanhaber կայքը, հայկական գորգի ցուցադրումը, որը խորհրդանշում է Հայոց
ցեղասպանությունը, կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմակայանի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմակայանն օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար:
Սպիտակ տունը հայտարարել
է, որ
պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը
հայ
որբերի գործած գորգը
ցուցադրել նախագահական նստավայրի
այցելուների սրահում` «Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք հանձնվել են
նախագահներին՝ ի
նշան
երախտագիտության արտերկրում
ամերիկյան մեծահոգության hամար» խորագրով ցուցահանդեսում:
1925 թվականին հայ որբերը գորգը նվիրել են նախագահ
Քալվին Քուլիջին ի նշան երախագիտության` Հայոց ցեղասպանության տարիներին օգնության
համար: 11.7 x 18.5 չափերի գործգը որբերը գործել
են 10 ամսվա ընթացքում, այն ունի 4,404,206 հանգույց:
Երկար
ժամանակ Թուրքիան ճնշում էր գործադրում Նախագահ Օբամայ վարչակազմի նկատմամբ`
Վաշինգտոնի Սմիթսոնի համալսարանում հայ որբերի գործած գորգերի ցուցադրությունը
չեղյալ հայտարարելու համար, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ
որբերին: