«Անելիք Բանկը» շարունակում է ընդլայնել իր կողմից տրամադրվող «Պարզ-Արագ»
վարկատեսակների փաթեթի շրջանակը` հաճախորդներին ներկայացնելով իր նոր` «ՊԱՐԶ-ԱՐԱԳ
ՊՐՈԳՐԵՍ» վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով` առավելագույը մինչև 2.000
ԱՄՆ դոլարի չափով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի նվազագույն տարեկան
տոկոսադրույքը կազմում է 5%, առավելագույնը` 16.3%:
«Անելիք Բանկի նոր
վարկային պրոդուկտները ստեղծվում են մեր հաճախորդների առաջարկությունների
ուսումնասիրման հիման վրա: Այս նոր վարկատեսակն ունի մի քանի առավերություններ,
մասնավորապես` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման հաճախորդը կարող
ստանալ վարկ մինչև 2,000 ԱՄՆ դոլար, հինգ տարի ժամկետով: Եթե դուք ծրագրել եք ձեռք
բերել կենցաղային տեխնիկա կամ կահույք, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ
էլ ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը, ապա «Անելիք Բանկը» ձեզ կօգնի
իրականացնել ձեր ծրագրերը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի
տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նշենք, որ Բանկում
շարունակվելու են աշխատանքները սպառողական վարկավորման ակտիվացման ուղղությամբ և մինչև
տարեվերջ նախատեսվում է մանրածախ վարկավորման պորտֆելի աճը հասցնել մինչև 46,2
տոկոսի:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, մի շարք մանրածախ
վարկային պրոդուկտների ակտիվ ներդրման շնորհիվ Անելիք Բանկը ցուցադրեց բանկային
շուկայի համար աճի բարձր տեմպեր, ընդ որում, ինչպես սպառողական, այնպես էլ
մանրածախ վարկավորման գծով: Այսպես, 2014-ի առաջին կիսամյակում բանկի սպառողական
վարկերի ծավալն աճել է 35% (անկումը ընդհանուր շուկայում` 28.5%), իսկ ֆիզիկական
անձանց վարկերն աճել են 40% (աճն ընդհանուր շուկայում`միայն 8.2%): Երկրորդ
եռամսյակում բանկի սպառողական վարկավորման ծավալն աճեց 19%, ֆիզիկական անձանց
վարկավորումը` 21%, իսկ տարեկան կտրվաքծով այս ցուցանիշների աճը համապատասխանաբար
կազմել է 48.5% և 53.3%: Մի շարք մատչելի և պահանջված մանրածախ վարկային
պրոդուկտների ագրեսիվ և կանխամտածված ներդրման միջոցով Անելիք Բանկը 2014-ի
հուլիսի 1-ին ձևավորեց 19.3 մլրդ.դրամի սպառողական վարկերի պորտֆել, այս տարվա
առաջին եռամսյակում ցատկելով դեպի առաջատարների տասնյակ և երկրորդ եռամսյակում
հաստատվելով TOP-10-ում:
Նշենք,
որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank SAL բանկը, որը
2013-ի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95% հասցրեց մինչև 100%-ի: