Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հասնելու համար աշխարհի հայերը պետք է համախմբվեն հայրենիքի շուրջը, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ելույթ ունենալով ՙԱրևմտահայերի ազգային համագումար՚ հասարակական կազմակերպության համաժողովում:
ՙԲոլոր հեքիաթները, որոոնք պատմում են թուրքական իշխանությունները` փորձելով միևնույն հարթության մեջ ներկայացբել Հայոց ցեղասպանության զոհերին և մարդասպաններին, ուղղակ ծիծաղելի են՚,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա նաև ավելացրել է, որ ի տարբերություն Հոլոքոստի՝ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել իր հայրենիքում:
Շարմազանովը համագումարի մասնակիցներին առաջարկել է օրինակ վերցնել Կիպրոսի և Հունաստանի քաղաքացիներից և որպես Ցեղասպանության զոհերի ժառանգներ`դատական գործընթացներ սկսել`պահանջելով գույքի և պատմական հայրենիքի վերադարձ: ՙԱյսօր Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է համախմբվի`արժանի պատասխան տալու դրան՚,-եզրափակել է նա: