ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը կոչ է անում բոյկոտել թուրքական ապրանքները և արգելել թուրքական արտադրանքի ներմուծումը:
ՙԱյսօր թուրքական ապրանքները, անկախ Հայաստանի նկատմամբ այդ երկրի վերաբերմունքից, ազատորեն հայտնվում են հայկական շուկայում: Մինչդեռ Թուրքիայում արգելված է հայկական արտադրության ապրանքների ներմուծումը: Եվ դա հարված է ոչ միայն մեր ազգային արժանապատվությանը, այլ նաև՝ ազգային անվտանգությանը՚,- խորհրդարանում հայտարարել է Դոխոլյանը:
Պատգամավորը չի բացառում նաև, որ թուրքական կողմը ՙսննդամթերքի միջոցով կարող է քիմիական զենք կիրառել Հայաստանի բնակչության նկատմամբ՚:
ՙԻնչպես հայտնի է, ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում Թուրքիան լիովին աջակցել է ադրբեջանական կողմին: Գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ ձեռք բերելով թուրքական արտադրանք՝ նա զինում է Ադրբեջանին: Կարծում եմ՝ այս պահին ճիշտ կլիներ թուրքական արտադրանքի ներմուծման արգելք մտցնել՝ փոխարինելով այն բարեկամ երկրների արտադրանքով՚,-ասել է Դոխոլյանը: