Մոսկվայի «Մոտրոսսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան կորցրել է գիտակցությունը, և նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օգնությամբ, հաղորդում է Artsakh Today
լրատվական կենտրոնը:
Գործարարի եղբորորդի Գուրգեն Հայրապետյանի հավաստմամբ, գործարարն իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ: «Այդքան ծանր վիճակում գտնվող մարդուն նման կերպ պատժելն անմարդկային քայլ է: Ի վերջո խոսքը տնտեսական գործողությունների մասին է, սակայն նրան վերաբերվում են այնպես, կարծես դեպքի վայրում ծանր հանցագործ են բռնել: Մեկ օր առաջ պետք է տնային կալանք կիրառել», - հայտարարել է Գուրգեն Հայրապետյանը: Նշենք,
որ կալանավորի առողջական վիճակը վատացել էր դեռ նախօրեին, կտրուկ բարձրացել էր
ճնշումը, և միայն մեկուսարանի բժիշկների ներարկումից հետո Լևոն Հայրապետյանին
հաջողվել էր քնել:
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: