Մեկնարկել է «Ռոստելեկոմ» ընկերության և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռադիոկապի և կապի համակարգերի ֆոկուլտետի հետ համագործակցության համատեղ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան կայքը (https://www.facebook.com/GNC.ALFA).
Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստացել մասնագիտական ուսուցում անցնելու "Ռոստելեկոմում" և ուսուցման դրական արդյունքների դեպքում անցնել աշխատանքի իրենց իսկ մասնագիտությամբ։ Հավելենք նաև, որ գործնական ուսուցումն ընկերությունում իրականացվելու է դասաժամերից դուրս։
Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին: 2012թ. փետրվարին ընկերությունը դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ: 2012թ. դեկտեմբերի 18-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: 2012-2013թթ. ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ: Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ ողջ քաղաքում: Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ: -