Ճշմարտությանը ծառայելու սկզբունքը ԶԼՄ-ների գործունեության ամենամեծ խնդիրն է: Այդ մասին ասվել է Ռիգայում ՙՄեդիայի դերն Արևելյան գործընկերությունում՚ ԶԼՄ-ների առաջին կոնֆերանսի բացման ժամանակ:
Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե-Ֆրայբերգը նշել է, որ այդ խնդիրն ավելի հաճախ դիտվում է երկրներում, որոնք կառավարվում են օլիգարխների կողմից: Նրա խոսքով, ԶԼՄ-ների տնտեսական և քաղաքական կախվածությունը լուրջ սպառնալիքներ է ստեղծում ժողովրդավարության կայացման և զարգացման համար: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտարարել է, որ 2014 թվականը վատ տարի է եղել ԶԼՄ-ների ու մարդու իրավունքների համար, սակայն 2015 թվականին ավելի վատ արդյունքներ են գրանցվել:
ՙԱրևելյան գործընկերության՚ երեք երկրներումª Հայաստանում, Ադրբեջանում և Բելառուսում, նկատվում է լրագրողության ազատության վատթարացում, իսկ Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդավայում առկա է ԶԼՄ-ների մասնակի ազատություն, ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա հատկապես առանձնացրել է Ադրբեջանը, որտեղ փակվել է ՙԱզատություն՚ ռադիոկայանի բյուրոն, կալանքի տակ են գտնվում ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ ու բլոգերներ, իսկ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հետապնդումներից թաքնվում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը: ՙՄենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք և դադարեցնենք մարդու իրավունքները խախտող երկրների հետ համագործակցությունը՚,- հայտարարել է
Դունյա Միյատովիչը: Վաիրա Վիկե-Ֆրայբերգն իր հերթին նշել է, որ ՙԱրևելյան գործընկերության՚ Ռիգայի գագաթնաժողովին մասնակցում են պետությունների առաջնորդներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն` ԶԼՄ-ների ազատության հետ կապված: ՙԴա լավ հնարավորություն է`երկխոսության միջոցով խոսքի ազատության ոլորտում մի շարք խնդիրների լուծում գտնելու համար՚,- ասել է նա: