Արմսվիսբանկը մտադիր է ապրիլին կատարել պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխելով 10 մլն.դոլար ծավալով կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի առաջին դոլարային թողարկման երեք տրանշները:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումների դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը նշել է, որ կորպորատիվ պարտատոմսերը կտեղաբաշխվեն NASDAQ OMX Armenia բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխումն իրականացնում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, իսկ ցուցակման մարկետմեյքերն է բորսային մեկ այլ մասնակից: Թողարկման պրոսպեկտն այս տարվա ապրիլի 7-ին գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում: Պարտատոմսերը փոխարկվող չեն, բայց ազատ շրջանառության իրավունքով:
Կ.Տուրյանի խոսքով, առաջին երկու տրանշերի թողարկումն ու տեղաբաշխումը նախատեսվում է այս տարվա ապրիլի 16-ին: Առաջին տրանշով նախատեսվում է 2 մլն. դոլար ծավալով 2 հազար պարտատոմսերի թողարկում: մեկ պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 1000 դոլար, եկամտաբերությունը` տարեկան 7,5%: Երկրորդ տրանշով կթողարկվի և կտեղաբաշխվի 3 մլն.դոլար ծավալով 3 հազար պարտատոմս: Մեկ պարտատոմսերի անվանական արժեքը կկազմի 1000 դոլար, եկամտաբերությունը` տարեկան 8%: Արմսվիսբանկի արժեկտրոնային պարտատոմսերի սկզբնական տոկոսադրույքը կկազմի 8%, շրջանառության ժամկետը` 4 տարի: Երրորդ տրանշի թողարկումն ու տեղաբաշխումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 27-ին: Նախատեսվում է 5 մլն.դոլար ծավալով 5 հազար պարտատոմսերի թողարկում, յուրաքանչյուրը`1000 դոլար անվանական արժեքով, 8,5% տարեկան եկամտաբերությամբ և 5 տարի մարման ժամկետով: Արժեկտրոններով վճարներն իրականացվում են ըստ եռամսյակների:
«Բանկը շահագրգռվեց կորպորատիվ պարտատոմսերի շուկա դուրս գալով, երբ ԿԲ իրականացրեց մի շարք նորմատիվային փոփոխություններ, ինչի համաձայն պարտատոմսերի և ավանդների պահուստավորման տոկոսադրույքները տարբեր են: Այժմ մեր առջև խնդիր է դրված - շահագրգռել ներդրողներին` իրացվելիության լայն շրջանակի ներկայացման ճանապարհով»,-նշել է Կ.Տուրյանը, հավելելով, որ պարտատոմսերի տվյալներն այլընտրանք են միջին և խոշոր ավանդին:
Նրա խոսքով, եթե հաջողվի ապահովել պարտատոսերի առաջին թողարկման իրացվելիությունը, ապա հաջորդ թողարկումները կլինեն նպատակային: «Այսինքն, բանկը նախապես կհայտարարի, թե ուր է պատրաստում ուղղել ներգրավված միջոցները, և եկամտաբերությունը կձևավորվի այդ նպատակների հիման վրա: Օրինակ, եթե միջոցներն ուղղվեն պետպարտատոմսերին, ռիսկը կլինի ավելի փոքր, հետևաբար, տարեկան տոկոսադրույքը նույնպես կլինի ավելի ցածր, և հակառակը, եթե միջոցներն ուղղվեն ավելի ռիսկային նախագծերին, օրինակ, start-up-ների ֆինանսավորմանը, այդ դեպքում եկամտաբերությունը, բնականաբար, կլինի ավելի բարձր»,-նշել է Կ.Տուրյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արմսվիսբանկի ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը`21%, ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները`38.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`32.4%, պարտավորությունները կազմել են 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը`36.9%, իսկ ժամկետային ավանդները`29.3 մլրդ. դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը`35,1%: Պետական պարտատոմսերում բանկի կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 28.6 մլրդ դրամ, այդ ցուցանիշի 4,4% տարեկան անկման հետևանքով, նահանջելով մեկ աստիճանով: 2014 թվականը բանկը եզրափակել է 2,3 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`32.4%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է լավագույն տասնյակում:
Նշենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ հիմնվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամացույցների համաշխարհային «Franck Muller Watchland» ընկերության հիմնադիր և սեփականատեր Վարդան Սիրմաքեսի կողմից: Բանկի սեփականատերերն են` Վարդան Սիրմաքեսը (Շվեյցարիա) – 80% և «Belegingsmachepij Jongo» ՍՊԸ-ն`20%: Բանկը մասնագիտանում է բանկային գործունեության 3 հատվածներում - կորպորատիվ բանկինգ, ներդրումային բանկինգ և մասնավոր բանկինգ: