Կիրակի: Հուլիսի 31-ին, ժամը 00:27-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարներից մեկն ինքնահրկիզման ակտ է իրականացրել: Միջին տարիքի տղամարդն իր վրա բենզին է լցրել եւ փորձել է ինքնասպանություն գործել՝ ի նշան բողոքի:
Նրա կողքին գտնվող մարդիկ ժամանակին մարել են կրակը: Տղամարդը թեթեւ այրվածքներ է ստացել եւ հրաժարվել է նստել դեպքի վայր շտապած ոստիկանական մեքենան: