Պետք չէ զուգահեռներ անցկացնել Ղրիմի իրադարձությունների և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև, ՙԻնտերֆակսին՚ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան`պատասխանելով այն հարցին, թե Ղրիմի դեպքերից հետո արդյոք պետք է որևէ նոր գործընթաց սպասել ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման առնչությամբ:
ՙԵս զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի իրադարձությունների և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև: Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ձգտում է նպաստել ադրբեջանցիների ու հայերի ուղղակի երկխոսությանը՚,- նշել է փոխարտգործնախարարը: ոյություն ունի նաև մերձդնեստրյան հակամարտության կարգավորման`ՙհինգ գումարած երկու՚ ձևաչափը, և այդ ուղղություններով աշխատանքը շարունակվում է: