Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երկրորդ նիստի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում կողմերն ընդգծել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության կարևորությունը,
Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ավանդը ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի գործում, նացիստական ոճրագործությունների հերոսացման անթույլատրելիությունը: Կողմերը նաև հայտարարել են, որ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մարդկության դեմ այդ հանցագործության 100-րդ տարելիցի նախաշեմին օտար երկրների խորհրդարանականներին կոչ են արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները ողջունել են
Պետդումայի ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի միջոցառումներին: Ընդգծվել է նաև ԵԱՏՄ մասնակից երկրների
տնտեսական ինտեգրումը խորացնելու կարևորությունը: Հայտարարությունում երկու
երկրների խորհրդարանականները նաև կոչ են արել
շարունակել համագործակցությունը միջազգային խորհրդարանական
կազմակերպություններում: Կողմերը նաև համակարծիք են միգրացիոն քաղաքականության
ոլորտի օրենսդրության զարագցմանն ու
իրավակիրառման փորձի կատարելագործմանը լրացուցիչ խթան հաղորդելու հարցում: