ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն սկսել է ձևավորել նախարարների նոր կաբինետը: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին:
Նա նաև քաղաքական բոլոր ուժերին, քաղաքացիական և հասարակական կազմակերպություններին համագործակցության կոչ է արել: ՙՏվյալ պահին բանակցություններ են տեղի ունենում, և մինչև դրանց ավարտը մանրամասների մասին չեմ ուզում խոսել՚,-նշել է Աբրահամյանը`հավաստիացնելով, որ առաջվա պես թափանցիկ է աշխատելու:
Աբրահամյանը նաև չի համաձայնել լրագրողների կարծիքին, որ երկրում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ է և արտագաղթի բարձր տեմպեր: ՙԳոյություն ունեն որոշ խնդիրներ, որոնք լուծելի են, և տնտեսությունը կվերականգնվի՚,- ընդգծել է վարչապետը:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին`Աբրահամյանը խոստացել է իրականացնել դրանք`ի բարօրություն ժողովրդի: ՙՄենք ժողովրդի թշնամին չենք, պետք է գտնվեն օպտիմալ լուծումներ, բայց դրա համար ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր՚,- նշել է նա:
Իսկ վարչապետի պաշտոնում իր առաջին քայլը կլինի գոյություն ունեցող բոլոր խնդիրների և դրանց լուծման ուղիների քննարկումը շահագրգիռ բոլոր շրջանակների հետ: