Լեռնահանքային արդյունաբերության զարգացման բարձր տեմպերը շարունակում են մտահոգել բնապահպաններին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, լեռնահանքային գործունեությունից վնասը կարող է լինել զգալիորեն ավելի, հաշվի առնելով հանգամանքը, որ երկրում գործում են «ձախ» հանքեր, որոնք պաշտոնապես ոչ մի տեղ գրանցված չեն:
«Հայաստանը դարձել է իսկական Քլոնդայք: Չնայած մետաղների համաշխարհային գների անկմանը` հանրապետությունը հրապուրիչ է լեռնահանքային ընկերությունների համար, քանի որ գործող օրենսդրությունը նրանց թույլ է տալիս նույնիսկ ճգնաժամի պայմաններում գերշահույթ ստանալ: Այսպես, շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց տուգանքները նվազագույնն են, ընկերությունները չեն վճարում լեռնահանքային գործունեության թափոնների համար», - ասել է փորձագետը:
Մինչդեռ, ինչպես ընդգծել է Դանիելյանը, լեռնահանքային արդյունաբերության էքստենսիվ զարգացումն իրական սպառնալիք է վաղվա տնետսության համար: «Հարվածի տակ են այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը: Կարևոր տնտեսական գործոն է բնակչության առողջությունը: Մինչդեռ պետությունը հանքավայրերի մերձակա համայնքների բնակչության առողջության վրա դրանց մշակման ազդեցության վերաբերյալ հետազոտություններ չի անցկացնում», - նկատել է նա:
Իրավիճակից դուրս գալու դեղատոմսը պարզ է. հանքավայրերի մշակման ընթացքում պահպանել միջազգային բնապահպանական նորմերը: «Անհրաժեշտ է անցնել հանքավայրերի փակ եղանակով մշակման, ներդնել շրջանառու ջրամատակարարում, իրականացնել վերամշակման աշխատանքներ: Հայաստանում աշխատող լեռնահանքային ընկերությունները դրան չեն գնում, քանի որ դա կապված է լուրջ ֆինանսական ծախսերի հետ», - նշել է Դանիկելյանը:
Ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետները, այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվում է շուրջ 450 հանքավայր, ինչը բարձր ցուցանիշ է: Միայն 2013-2014թթ. լեռնահանքային արդյունաբերությունը «կլանել է» 1460 հա, հիմնականում, գյուղատնտեսական նշանակության հողեր: Ընդ որում պոչամբարները Հայաստանում զբաղեցնում են 1500 հա տարածք:
Բազմիցս նշվել է, որ լեռնահանքային ընկերություններին լիցենզիաներ են տրվում նաև այն հանքավայրերի մշակման համար, որոնք գտնվում են գետերի հուներում և ջրահավաք ավազաններում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափոնները պարունակում են մարդու առողջության համար վտանգավոր տարրեր, ապա ապագայոմ հանքավայրերին մոտ գտնվող գետերի ջրերը կլինեն թունավորված:
Նման ճակատագիր է վիճակվել Հայաստանի մի քանի գետերի: Բնապահպանական ՈԿԿ-ների շրջանում մտահոգություն են հարուցում, մասնավորապես, Քասախ, Որոտան, Կարճևան, Ախթալա, Նահատակ գետերը: Մեծ վտանգ է սպառնում Մեղրի գետին, որի մերձակայքում հանքավայրերի մշակման 18 լիցենզիա է տրվել: Վտանգավոր են նաև չգործող պոչամբարները: Օրինակ, Դաստակերտի պոչամբարը կանոնավոր կերպով աղտոտում է Աիրի գետը: