Ներկայումս Իրանն ավելի շատ ուշադրություն է դարձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ՙԻՐՆԱ՚ լրատվական գործակալությանն այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Փորձագետների կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշում հիմնականում կայանում է հետևյալում. առաջինը`կարգավորման խաղաղ ճանապարհի անհրաժեշտության և բանակցային գործընթացի անայլընտրանքայնության, երկրորդ`Իրանն առավել նպատակահարմար է համարում բանակցային գործընթացում, որպես միջնորդ կողմ, բացառապես տարածաշրջանի պետությունների ներգրավումը: