Ընդդիմադիր ՀԱԿ
խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի նիստում առաջարկել է
լսումներ անցկացնել «քաղբանտարկյալ» հասկացությունը սահմանելու համար: Նրա ասելով, նման առաջարկության համար առիթ է
ծառայյել 13 «քաղբանտարկյալների» առկայությունը Հայաստանում, որոնց թվում նա
նշել է«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ
Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Շահեն Հարությունյանին, ովքեր
դատապարտվել են, համապատասխանաբար, 6 և 4 տարվա ազատազրկման (վերջինը` պատժի պայմանաական
չկիրառմամբ – խմբ.), ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով նույնպես դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Պատգանավորը, մասնավորապես,
անընդունելի է համարում, որ այդպիսի մեծ ժամկետի ազատազրկման են դատապարտվում,
մարդիկ, ում միակ մեղքն անհամաձայնությունն է գործող վարչակազմի հետ, իսկ
մարդասպան հարցագործներն (խոսքը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի
որդուն – խմբ.) արդարացվում են և ազատ շրջում փողոցում:
ԲՀԿ
խնմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը խորհդրարանի ամբիոնից ելույթում իր
հերթին անընդունելի է համարել Հարությունյանների նկատմամբ դատավճիռը: