Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի բոլորի կողմից սիրված հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, միջոցառման ընքացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական և Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:
Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան էջում և լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ:
Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: