Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից բողոքի ակցիայի մասնակցին ապտակելու փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Քաղաքացի Հակոբ Նազարի Դեխնավիի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
Ինչպես հաղորդել է Հատուկ քննչական ծառայությունը, քաղաքացի Հակոբ Նազարի Դեխնավին հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք: