Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում, այսօր «Ազատությանե հետ զրույցում նշել է, որ պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու:
Օհանյանը նաև ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ [ադրբեջանցիները] կրակում ենե:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվելե: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք են բերել և ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական զենք: