Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը և կարծում, որ
լարվածության սրման համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի
ղեկավարության վրա: Այդ մասին ասվում է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հայտարարությունում,
որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
Ինչպես նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին:
«Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը, ինչպես նաև ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը», - վերլուծել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրել է, որ պատրանք է կարծել, թե առանց ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության:
Նա նաև հավելել է, որ իրենց հայտարարության մեջ համանախագահներն անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացում` ընդգծելով «ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարևորությունը», ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան և հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմի կողից :
«Իրավացի են միջոնրդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում »,- հաստատել է Ֆրանսուա Ռոշբլուանը :
«Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը : Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը»,- եզրափակել է նա:
Նշենք,
որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. «Տարեսկզբին
սկսված իրավիճակի
սրումը պետք
է դադարեցվի` հանուն
վստահության վերականգնման
և առաջընթացի
լեռնային ղարաբաղի
հարցի շուրջ
բանակցություններում:
Մենք Ադրբեջանին
կոչ ենք
անում կատարել
հակամարտության խաղաղ
կարգավորման գծով
ստանձնած իր
պարտավորությունները,
իսկ Հայաստանին` միջոցներ
ձեռնարկել լարվածությունը
վերացնելու ուղղությամբ: Կողմերը
պետք է
զուսպ վերաբերվեն
հրադադարի շուրջ
համաձայնագրի պայմաններին: Բռնությունն
ի քիչ
է դարձնում
հանուն խաղաղության
գործադրվող ջանքերը»: