ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտը՚ կաշխատի թուրքական հասարակական կազմակերպությունների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին այսօր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի ՙ2015թ. հետո՚ նախագիծը ներկայացնելիս հայտնել է ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտի՚ նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, թուրքական կազմակերպությունների հետ ընդունվել է 2 հռչակագիր`Ցեղասպանության ճանաչման և առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:
Փորձագետն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր չի քննարկվում է միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Ինստիտուտն իր հերթին շեշտը կդնի Ցեղասպանության հարցի քննարկումները միջազգային քրեական դատարան տեղափոխելու վրա: Կիրակոսյանը նաև ավելացրել է, որ Ինստիտուտը ձգտելու է հասնել Ադրբեջանի կողմից սահմանամերձ հայկական գյուղերի գնդակոծման, ինչպես նաև գերության մեջ հայտնված խաղաղ բնակիչների նկատմամբ Բաքվի անմարդկային վերաբերմունքի առնչությամբ միջազգային կառույցների հստակ իրավական գնահատականներին: