Հայ-վրացական կայուն ջերմ հարաբերություններին ոչինչ չի սպառնում, Երևանում ընթացող «Կովկաս-2015» միջազգային երկօրյա խորհրդաժողովում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկասյան տուն» կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին:
ՙՄեր հարաբերությունները բավական կայուն են, և չեմ կարծում, որ դրանք կարող են ինչ-որ փոփոխությունների ենթարկվել: Ավելին, համոզված եմ, որ ամենամոտ ապագայում դրանց տնտեսական բաղադրիչը միմիայն կամրապնդվի: Հայաստանը, ինչպես և Ղազախստանն ու Բելառուսը, Ռուսաստանի դաշնակիցներն են, իսկ Վրաստանը բարեկամական հարաբերություներ ունի բոլոր այդ երկրների հետ՚,- նշել է նա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին կիսել է վրացի գործընկերոջ համոզմունքը՝ նշելով, որ չնայած հարևան Վրաստանը և Հայաստանն ինտեգրացիոն տարբեր նախագծերի միջոցով իրարից հեռացնելու արտաքին խաղացողների ցանկությանը, ամուր հիմքի վրա դրված հայ-վրացական հարաբերություններն առաջվա պես կայուն են:
«Կովկաս-2015» միջազգային խորհրդաժողովի ընթացքում քննարկվում են Կովկասում առկա քաղաքական թրենդերը, տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանի նկատմամբ միջազգային քաղաքականության խնդիրները: Մայիսի 31-ին խորհդրաժողովը կավարտվի երկժամյա կլորս եղանով, ոը նվիվրած կլինի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի քաղաքական հետևանքներին և արդյունքներին: