Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքերը «2016 թ. տնտեսական ազատության ինդեքսում», որը կազմել է ամերիկյան The Heritage Foundation հետազոտական հիմնադրամը:
Զեկույցի համաձայն, Հայաստանը 85 միավորով զբաղեցրել է 49-րդ տեղը: Նախորդ տարվա զեկույցում հանրապետությունը 52-րդ տեղում էր: The Heritage Foundation-ի փորձագետները տնտեսական ազատությունը որոշում են որպես «կառավարության միջամտության կամ խոչընդոտման բացակայություն ապրանքների և ծառայությունների արտադրությանը, բաշխմանը և սպառմանը` բացառությամբ քաղաքացիներին անհրաժեշտ պաշտպանության և ազատության աջակցության` որպես այդպիսին»: Տնտեսության ազատության աստիճանը հաշվարկվում է տասը ցուցանիշների միջին թվաբանականով. բիզնեսի, առևտրի, ֆինանսական հատվածի, ներդրումների, աշխատանքի, մոնետարիումի և ֆիսկալ ազատությունը, սեփականության իրավունքների երաշխիքներ, բյուրոկրատական ապարատի չափը և կոռուպցիայից պաշտպանվածության աստիճանը: Այյդպիսով, «բացարձակ ազատ» տնտեսությունում, արդյունքում, պետք է ստացվի 100 միավոր, իսկ այնտեղ, որտեղ ազատություն չկա` սկզբունքորեն, համապատասխանաբար` զրո: Հիմնադրամը տնտեսական ազատության վերլուծություն է իրականացնում 1995 թվականից:
Նշենք, որ զեկույցում 178 երկրների շրջանում Ադրբեջանը 75 միավորով զբաղեցնում է 93-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ դիրքերը վատթարացնելով 8 կետով: Հարեւան Վրաստանը 88.6 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը, Թուրքիան` 55-րդ տեղը (88.4 միավոր), Իրանը` 169 րդ տեղը (54.6 միավոր): ԱՊՀ երկրներից Ռուսաստանն զբաղեցնում է 111-րդ, Բելառուսը` 77-րդ, Ղազախստանը` 85-րդ, Ղրղըզստանը` 96-րդ, Մոլդովան` 102-րդ, Տաջիկստանը` 136-րդ, Ուզբեկստանը` 142-րդ, Ուկրաինան` 46-րդ տեղը:
Այս տարի ինդեքսում առաջատար են Հոնգկոնգը, Լիխտենշտեյնը, Մակաոն, Սինգապուրը, Շվեյցարիան: