Ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ Հայաստանում և Արցախում, սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՙՀայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին՚,- ասել է Սեյրան Օհանյանը:Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:
Ըստ որում, Օհանյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը համագործակցում է ինչպես ՀԱՊԿ, այնպես է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: ՙՄենք վարում ենք կոմպլեմենտար քաղաքականություն, ինչը թույլ է տալիս համագործակցել այդ կառույցների հետ և փոխառել մասնակից երկրների ռազմական փորձը հայկական բանակի զարգացման հարցերում՚,- ասել է նա: