Ռուս քաղաքական գործիչ, ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին գրառում է հրապարակել իր ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Կարող եմ գրազ գալ, որ այս տեքստը կարդացողների 90%-ը Հայոց ցեղասպանության մասին գիտի ոչ ավելի, որքան ես գիտեի մեկ շաբաթ առաջ. դե Թուրքիայում հայեր են ապրել, նրանց սպանել են: Զանգվածային կոտորածներն առաջինը, և ցավող, վերջինը չեն մարդկության պատմության մեջ: Այժմ թուրքերը հրաժարվում են այն ցեղասպանություն համարելուց, իսկ հայերն աշխարհով մեկ առաջ են տանում դրա ճանաչմանն ուղղված օրոնքները: Նրանց վեճը հասկանալի է: Նման շարժումը, հարյուր տարի անց տարօրինակ է թվում, բայց երբ սկսում ես ծանոթանալ փաստերին ու դիտում փաստաթղթերը/լուսանկարները, ապա արյունդ սառում է երակներում»,-գրել է Նավալնին:
Նրա խոսքով, շատ ճիշտ ներդրում կլինի մարդկության ապագայի համար, ինչն այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է անել` մի քիչ ծախսելով մեր ժամանակից և կարդալ Հայոց ցեղասպանության մասին: «Որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք հիշում, և այնքան քիչ կարող ենք կատարել սխալներ»,-գտնում է նա: