Հարավկովկասյան երկաթուղում ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը 2016-2018 թթ համար:
«ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և արհմիության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի կողմից ստորագրված փաստաթուղը կարգավորում է 3-հազարանոց աշխատողների կոլեկտիվի և գործատուի միջև սոցիալ-աշխատանքային հարաբերությունները: Նոր պայմանագրի մշակումը սկսվեց «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության ձևավորումից հետո: 23 արհմիութենական կառույցները միավորող նոր կառույցի ստեղծման մասին որոշումն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած ընդհանուր հիմնադիր ժողովի նիստին:
Ինչպես նշեց նոր պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, այս փաստաթուղթը մշակվում էր մոտ 2 ամիս, այն քննարկվեց երկաթուղու բոլոր ստորաբաժանումներում:
«ՀԿԵե ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի խոսքերով, սոցիալ գործընկերության զարգացման համար նման հիմնարար փաստաթղթի առկայությունը խիստ կարևոր է ցանկացած կազմակերպության համար: Արհմիության նախագահը նշեց, որ նոր կոլեկտիվ պայմանագրով պահպանվում են երկաթուղայինների բոլոր երաշխիքներն ու արտոնությունները:
Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի աշխատողների համար կգործեն 12 սոցիալական ծրագրեր, որոնց տարեկան ֆինանսավորումը կկազմի մոտ 200 մլն դրամ:
Նոր կոլեկտիվ պայմանագրով լրացուցիչ գործառույթներ է ստանում երկաթուղայինների արհմիությունը:
Կոլեկտիվ պայմանագրի հիմնական նպատակների թվում նշվել են, մասնավորապես, ՀԿԵ-ի կայուն և արդյունավետ գործունեությանը, աշխատողների նյութական և սոցիալ ապահովությանը, ընկերության գործարար համբավի ամրապնդմանը նպաստող սոցիալ-աշխատանքային հարաբերությունների համակարգի ձևավորումը, կողմերի սոցիալական պատասխանատվության ամրապնդումը, աշխատանքի անվտանգության մակարդակի բարձրացումը, արտադրողականության աճի ապահովումը, աշխատողների և իրենց ընտանիքների, չաշխատող թոշակառուների բարեկեցության և սոցիալական ապահովության երաշխավորումը:
Պայմանագրով կանոնակարգվում են աշխատողների և գործատուի իրավունքներն ու պատասխանատվությունը, ընկերության կադրային ներուժի զարգացման հիմնական սկզբունքները, ընկերության աշխատողներին և իրենց ընտանիքների անդամներին, չաշխատող թոշակառուներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, սոցիալական գործընկերության զարգացման հիմնարան դրույթները:
Փաստաթուղթը նաև լայնացնում է երիտասարդ աշխատողների աջակցության հնարավորությունների շրջանակը: Մասնավորապես, գործատուն պարտավորվում է աջակցել երիտասարդ մայրերի վերապատրաստմանը, կազմակերպել երիտասարդական մշակութային և մասայական միջոցառումներ, մասնագիտացված մրցույթներ:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: