Հայաստանի 15տարեկանից բարձր քաղաքացիների 9,5 %-ը ներգրավվել են արտաքին և և ներքին միգրացիոն հոսքերում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, միգրացիոն հոսքերի 28,7%-ը բաժին է ընկնում երկրի ներսին, իսկ 71,3%-ը`միջպետական է: ՙՄիջպետական միգրանտների 90%-ն առաջվա պես մեկնում է Ռուսաստան՚,- նշել է նա: Փորձագետը նաև ընդգծել է, որ ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության, Հայաստանից արտաքին միգրանտները վերջին չորս տարվա ընթացքում կազմել են 115 հազար: Արտաքին միգրանտների միջին տարեկան գնահատականը կազմել է 29 հազար մարդ:
Նա նաև ավելացրել է, որ 2014 թ.Հայաստան է ժամանել 1078,2 մարդ, մեկնել` 1167,1 մարդ /հազար մարդու հաշվարկով/: