Հայաստանի նպատակը բարգավաճ ու անկախ պետականության ստեղծումն է և իր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Մայլզը ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեում լսումների ժամանակ:
Նա ընդսմին նշել է, որ այդ նպատակների
իրագործման լավագույն միջոցն օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման ապահովումն է, կոռուպցիայի
հաղթահարումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Թուրքիայի հետ հարաբերությունների
նորմալացումը: «Հայաստանում
ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ նշանակման
դեպքում հենց այդ նպատակներն առանցքային կլինեն իմ աշխատանքում», - հավաստիացրել է դիվանագետը,
հավելելով, որ Հայաստանի հետ ամուր կապերի
ապահովմանը նպատակաուղղված ԱՄՆ «պարտավորություններն» անփոփոխ են:
Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը սրում է Հայաստանի տնտեսության ու անվտագության ամրապնդման, ինչպես նաև նրա տարածաշրջանային մեկուսացման վտանգի չեզոքացման
անհրաժեշտությունը:
Դիվանագետի կարծիքով, կարևորագույն
խնդիրներից մեկը Թուրքիայի հետ Հայաստանի
հարաբերությունների կարգավորումն
է: «Մենք նախկինի պես ընդծում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների ընդունման անհրաժեշտությունը», -
նշել է նա, ակնհայտ համարելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
գործընթացում առաջխաղացման պատասխանատվությունն ընկած է Թուրքիայի վրա:
Մայլզն
ընդսմին հավելել է, որ 2015 թվականին, 20-րդ դարի ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցի նախաշեմին ԱՄՆ համերաշխ աջակցություն կցուցաբերի հայ ժողովրդին:
Մայլզը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտունում
իր նշանակման դեպքում ինքն ըստ ամենայնի կաջակցի ԵԱՀԿ Միսնկի խբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան հակամարտության
խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված ջանքերին: