ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը վավերացնում է Ռուսաստանի և հինգ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև միասնական ֆինանսական շուկայի ստեղծման շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի մասնակիցների միջև արժութային գործառնությունները կարելի կլինի իրականացնել առանց դրանց միջանկյալ վերահաշվարկի` դոլարի և եվրոյի: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»:
Համաձայնագիրը նախատեսում է կողմերի ռեզիդենտ բանկերի ուղղակի մուտք միմյանց ներքին արժութային շուկաներ ոչ պակաս բարենպաստ պայմաններով միջբանկային կոնվերսիոն գործառնությունների իրականացման համար` քան ազգային առևտրային բանկերի կողմից տրամադրվող պայմանները: Այլ խոսքով, համաձայնագրի մասնակից երկրների տարածքում կարելի է ազգային արժույթ փոխանակել առանց դրանց միջանկյալ վերահաշվարկի` դոլարի և եվրոյի: Դա տնտեսապես շահավետ կլինի, քանի որ միջոցների կորուստ չի լինի` արժութային փոխարժեքների տարբերության պատճառով: Բացի այդ, ֆինանսական համակարգի մասնակիցները կունենան վճարման արժույթի ազատ ընտրության հնարավորություն:
Բացի այդ, հետագայում նախադրյալներ կստեղծվեն երկրների միջև համաձայենցված արժութային քաղաքականություն վարելու համար: Օրինագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շուրջ պայմանագրի դրույթներին: Այն երկրները, որոնք չեն ստորագրել փաստաթուղթը (Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան) կարող են դրան միանալ` ելնելով տնտեսական նպատակահարմարությունից: