Հայ ժողովրդն ունի ավելի քան 2 հազար տարվա պատմություն, դա առաջին ժողովուրդն է, որ ընդունել է քրիստոնեությունը, որը հետագայում դարձավ աշխարհի հիմնարար կրոնը: Այդ մասին հայտարարել է Չեխիայի Սենատի փոխխոսնակ Ջենեկ Շկրոմը` Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովում:
«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ որոշ պետություններ ավելի հաճախ են սուր ճոճում: Հայերի կոտորածն այն խճանկարի մաս է, որը որոշում է միջազգային մշակույթը», - հայտարարել է նա, հիշեցնելով, որ այդ առնչությամբ Հիտլերն ասել էր. «Իսկ ով է այսօր հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածի մասին»:
Չեխիայի փոխխոսնակն ընդգծել է, որ մարդկության դեմ նման հանցագորիծությունները հետագայում կանխելու համար անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից: «Մենք պարտավոր ենք աշխատել այդ ուղղությամբ», - ամփոփել է նա: