Նոյեմբերի 18-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց
Հայաստանում նախատիպը չունեցող մոբայլ համակարգ՝ mConverse մոբայլ բանկը: Այս
մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կենվերս Բանկ»ՓԲԸ
ռազմավարության և բիզնեսի զարգացման ղեկավար Րաֆի Կասսարջյանը: mConverse մոբայլ
բանկը հանդիսանում է հայաստանյան շուկայի համար բոլորովին նոր և իր նախադեպը
չունեցող էլեկտրոնային կոմերցիոն առաջարկ:
Նրա խոսքով, այն սմարթֆոնի
համար նախատեսված առաջին մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր իրականացնող
հավելվածն է Հայաստանում, որի շնորհիվ յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության
դիմաց կարելի է վճարել Android կամ IOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսով՝
ազատվելով լրացուցիչ հոգսերից: «mConverse-ի
շնորհիվ կարելի է ստուգել հաշվի մնացորդը, կատարել փոխանցումներ, ստուգել
արտարժույթի փոխարժեքները, կատարել կոմունալ վճարումներ՝ միայն սմարթֆոնով, կարելի
է կատարել վճարումներ ապրանքների ու ծառայությունների դիմաց, ծանոթանալ առևտրի
կետերի կողմից առաջարկվող զեղչերին և միանալ լոյալության ծրագրերին»,-նշել է
Ր.Կասսարջյանը:
Հավելվածը սմարթֆոնի մեջ տեղադրելուց և համակարգում
գրանցվելուց հետո դրանից կարելի է օգտվել ցանկացած համակարգիչի միջոցով:
Վաճառակետերը նույնպես կարող են օգտվել
mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման
հանձնարարականները (payment order) հաճախորդի սմարթֆոնին ուղարկելու համար:
Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում
յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի
միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման
հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:
mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ
անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու
կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող
պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Technology Center of Excellence /Energize Global Services and Gallery
Systems/ ընկերությունների կողմից:
Ր.Կաասսարջյանի խոսքով, mConverse համակարգն ճժտված է բարձր անվտանգությամբ:
Նախատեսված են հեռախոսի կորստի դեպքում իրականացվող միջոցառումները, մասնավորապես,
հաճախորդը կարող է ինտերնետի միջոցով արգելափակել իր աձնական հաշիվը mConverse
համակարգում: Հավելվածն ունի մուտքի բառ և գաղտնաբառ, ընդ որում, շարժական
հեռախոսի այլ հավելվածներին անցնելիս տեղի է ունենում mConverse համակարգից
ավտոմատցված ելք:
Ր. Կասսարջյանը նշել է, որ ծառայությունն ակտիվացնելու
համար հաճախորդը պետք է այցելի Կոնվերս Բանկ`նույնականացման ընթացակարգն անցնելու
նպատակով: Ներկայումս ծառայությունը գրանցման համար մատչելի է մմաին բանկի
գլխամասային գրասենյակում, բայց առաջիկայում բանկի հաճախորդները կարող են այն
ակտիվացնել նաև բանկի մասնաճյուղերում, իսկ հետագայում` նաև մարզերում:
Ր.Կասսարջյանը նշել է նաև, որ ներկայումս արդեն կան առաջին գրանցված օգտատերերը:
Հիշեցնենք, որ mConverse համակարգից բացի Կոնվերս Բանկը
հունիսի 21-22-ը Երևանում ընթացող Форуме
Digital Business ամենամյա բանկային
համաժողովում ներկայացրեց նաև Visa Virtual Account և eCommerce համակարգ
էլեկտրոնային կոմերցիայի պրոդոկտները:
Նշենք,
որ Կոնվերս Բանկը հիմնվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են`«Advanced Global
Investments» ընկերությունը
– 95% և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին – 5%: Բանկն ունի 35 մասնաճյուղ,
որոնց մեծ մ,մասը գտնվում է Հայաստանի մարզերում: