Beeline-ի ներդրումները
Հայաստանում 2014 թվականին կազմել են 14 մլն.դոլար, 3 մլն.դոլարով գերազանցելով
2013 թվականի ցուցանիշը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում
հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը է նշվում
«Անցած 2014 թ.-ը նշանակալի էր ընկերության զարգացմանն ուղղված կապիտալ
ներդրումների աճով: Այդ ներդրումների շնորհիվ գործարկվել է FTTB տեխնոլոգիայով
օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ ծառայությունը, շարունակվել են մարզերի
թվայնացման և բջջային կապի բազային կայանների քանակի ավելացման
աշխատանքները»,-ասել է նա:
Beeline-ը 2014 թվականը եզրափակեց բջջային սեգմենտի
բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայության հասույթի աճով և
բաժանորդների արտահոսքի զգալի կրճատումով: Այսպիսով, Հայաստանում Beeline-ի
բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին գերազանցեց 777 000-ը, ինչը 27
000-ով ավել է քան 2014 թ.-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշը և 82 000-ով ավել քան 2013
թ.-ի վերջի ցուցանիշը:
Ընկերության բջջային ինտերնետի ծառայությունների
ընդհանուր հասույթը 2014 թ.-ին կազմել է 6
մլն. ԱՄՆ դոլար, ինչը 0,9 մլն.-ով ավել է 2013 թ.-ի շարժական ինտերնետի
ծառայություններից ստացված հասույթից:
2014 թ.-ի 4-րդ եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 10,9 %,
որը 1,5%, ցածր է 2013թ.-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշից: 2014 թ.-ին
ընկերության ֆիքսված կապի ծառայության ընդհանուր գործառնական հասույթը 2013 թ.-ի
համեմատ նվազել է 6 %, ինչը պայմանավորված է ծառայության պահանջարկի գլոբալ
նվազեցման միտումով:
2014 թ.-ին բջջային բազային կայանների ընդհանուր թիվը
2013 թ.-ի համեմատ ավելացել է 12 %, իսկ Beeline-ի կապիտալ ներդրումները միայն
2014 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել են 6 մլն. ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ
Հայաստանում Beeline-ի հարկային վճարումները
2014 թ.-ին գերազանցել են 14 մլրդ.
դրամը: Beeline-ի համար 2014 թ.-ը նշանակալի էր նաև 3 խոշոր հաճախորդամետ
նախաձեռնությունների մեկնարկով: Ընկերությունը մշակեց նոր ռազմավարություն՝
ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը (NPS) և հաճախորդամետ ընկերության ձևափոխմանը:
Գործարկվել է «Պարզ, հարմար, քեզ համար» և «Իսկ որքա՞ն ես վճարում դու»
մարքեթինգային ռազմավարությունը:
«Հատկապես ցանկանում եմ շեշտել 2014 թ.-ին հաճախորդների
սպասարկման որակի ցուցանիշի (NPS) ռեկորդային աճը, որը 2013 թ.-ի համեմատ ավելացել
է 13 %: Բաժանորդային բազայի ավելացումը, բաժանորդների արտահոսքի նվազեցումը և նոր
առաջարկների գործարկումը խոսում է մեր զարգացման ճիշտ ուղության մասին և հաստատում
այն, որ բաժանորդների համար մեզ հետ պարզ է և հարմար: Անցած 2014 թ.-ը մեզ համար
դարձավ լուրջ փորձությունների տարի, որոնք մենք հաղթահարեցինք, սակայն 2015 թ.-ը
լի է նոր միտումներով և հեռահաղորդակցության ոլորտը ևս բացառություն չէ: Նոր
տարում հնարավոր են նաև գնային փոփոխություններ և օպտիմալացման ծրագրեր` կապված
այլ երկրներում կապի գնային փոփոխությունների հետ»- նշել է Հայաստանում Beeline-ի
Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք նաև, որ 2014 թ.-ին Beeline-ն արժանացավ հինգ
հեղինակավոր մրցանակների: Սեպտեմբերին 5-րդ ամենամյա դիվանագիտական և բիզնես
ֆորումում Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը
ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ «Լավագույն օտարերկրյա ներդնող»
կոչմանը: Հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար
օպերատոր», իսկ տարեվերջին՝ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն»: Միևնույն
ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա
լավագույն ղեկավար»:
Նշենք
նաև, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային
գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք
հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և
ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու
տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում,
Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink»,
«Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի
դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի
բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: