Եթե որևէ հակամարտությունը չի լուծվում կամ սառեցվում է, ապա դա հող է ստեղծում այլ հակամարտությունների համար, ՙThe Business Year՚ ամսագրին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն:
ՙՑավոք, այսօր աշխարհում գոյություն ունեցող երկակի չափանիշները ձգձգում են հակամարտության կարգավորումը՚,- ասել է Ալիևը: Նրա խոսքով, Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է միջազգային նորմերի հիման վրա լուծում պահանջող մարտահրավեր: