Այսուհետ Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաև Սինեմա Սթար կինոթատրոնում: Orange Կինո ծառայությունը, որն Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը, այսուհետ կգործի չորեքշաբթի օրերին Երևանի ամենամեծ կինոթատրոններում:
ՙԱյսուհետ հայկական և արտասահմանյան արտադրության ֆիլմերն առավել հասանելի կլինեն Orange-ի բաժանորդների համար Երևանի 2 խոշորագույն կինոթատրոններում: Կինոն ի սկզբանե եղել է Orange-ի հովանավորության գործունեության առանցքային ուղղություններից: Մենք հավատում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ, և ուրախ ենք Orange-ի բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի՚,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով ՙkino՚ բառը: ՙՌուսաստանյան ՙՍինեմա Սթար՚ առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ առաջին եւ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, 2013թ. նոյեմբերին Երևանում մեծ հանդիսավորությամբ բացեց իր դռները: Շուրջ 1 տարվա աշխատանքի ընթացքում ՙՍինեմա Սթար՚ կինոթատրոն այցելել է ավելի քան 210 000 հաճախորդ: Նման ռեկորդային տվյալներ երկար տարիներ չեն գրանցվել Հայաստանում: ՙՍինեմա Սթար՚-ն արժանիորեն դարձել է Երևանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: Կինոն դեռևս ցանկացած տարիքի մարդկանց՝ թե երիտասարդության, թե փոքրիկների, և թե մեծահասակների ժամանցի ամենասիրված ձևերից մեկն է: Վստահ ենք, որ մեր նոր համագործակցությունը Orange ընկերության հետ կինոայցելությունն է՛լ ավելի հետաքրքիր կդարձնի և ամենակարևորը՝ առավել հասանելի բոլոր մեր հաճախորդների համար՚ - ասել է ՙՍինեմա Սթար Հայաստան՚ կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը: