ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությա նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նախօրեին լրացավ ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի լիազորությունների ժամկետը, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ԱԱԾ ղեկավարը կարող է այդ կառույցը ղեկավարել մինչև 70-տարեկան հասակը: Նրա փոխարեն նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գեորգի Կուտոյանը, ով նախկինում հանդիսանում էր երկրի նախագահի իրավական հարցերի գծով խորհրդականը: