Թուրքիան արել է հնարավոր ամեն բան 1915 թ. իրադարձությունների հետաքննության
համար, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, հայտնում է Anadolu-ն:
ՙԱնկարան
բացել է իր արխիվները միջազգային հանրության համար`1915-ի դեպքերի հետաքննության
նպատակով: Չնայած դրան`շատ երկրների խորհրդարաններ ճանաչել են 20-րդ դարի սկզբի
իրադարձությունները`որպես Ցեղասպանություն՚,- հայտարարել է Չիչեքը`հավաստիացնելով
խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմական իրադարձությունների հետաքննությամբ: Նրա
հավաստմամբ, վերջիններս պետք է զբաղվեն երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմամբ:
ՙԱնկարան պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի
սկզբի իրադարձությունների հետաքննության համար և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել
վերջինիս աշխատանքին՚,- հավաստիացրել է Չիչեքը: