2016թ. Քաթարի աիաուղիները (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Դոհա ուղղությամբ: ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի ավիաուղիների հետ:
Աղբյուրի համաձայն, վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ ՙԷթիհադ՚ ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: ՙՄենք շատ հպարտ ենք, որ Քաթարի ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը՚,- հայտնում է ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում՝ Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: