Ժամեր տևած քննարկումներից հետո Բուլղարիայի խորհրդարանն այսօր ընդունել է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները դատապարտող բանաձև, հաղորդում է NewsBG պորտալը:
Քվեարկությանը մասնակցել է 193 պատգամավոր, որոնցից 157-ը կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը, իսկ 36-ը՝ դեմ: Բանաձևի նախագիծը ներկայացրել է «Ատակա» կուսակցությունը: Նախագծում սկզբում եղել է ցեղասպանություն եզրը: Խորհրդարանում այդ նախաձեռնության վերաբերյալ բուռն քննարկում է տեղի ունեցել, արդյունքում, ընդունվել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի «ցեղասպանություն» բառը «զանգվածային սպանությունով» փոխարինելու առաջարկը:
Որոշումն ընդունելուց հետո խորհրդարանի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը: Խորհրդարանի անդամ թուրք պատգամավորները, ի նշան բողոքի, լքել են դահլիճը:
Բուլղարիայի հայկական սփյուռքւ ներկայացուցիչները խորհրդարանի կուլուարներում նշել են, որ այսօր կայացրած որոշումը լուրջ առաջընթաց կարելի է համարել:
Նշենք, որ ավելի վաղ բուլղար խորհրդարանական Վոլեն Սիդերովը տեղեկացրել էր, որ բանաձևի չընդունման պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն էր, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ մյուս կուսակցությունները տուրք են տվել թուրքական դեսպանատան ու Բուլղարիայի թուրքական համայանքի թելադրանքին: «Սակայն, ես սա դիտարկում եմ որպես Բուլղարիայյի ներքին գործերին կոպիտ միջամտություն»,-հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ պատմությունը չի կարելի խմբագրել կամ փոխել, այն պետք է ընդունել` նման մութ էջեի կրկնությունից խուսափելու համար»,-հայտարարել է նա: