Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Հայոց ցեղասպանությունն անվանել է XX-րդ դարի մեծագույն ողբերգություն
ՙԱյդ օրերը հայ ազգի համար սգո օրեր են: Ապրիլի 24-ը XX դարի մեծագույն ողբերգության`Հայոց ցեղասպանության օրն է՚,– գրել է Ակսյոնովը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ Սիմֆերոպոլում ապրիլի 24–ին սգո երթ է նախատեսված, որը կազմակերպվել է Ղրիմի հայկական միավորման կողմից, ինչպես նաև նախատեսված է հոգեհանգստի արարողություն 1915–23 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։