Ողջ աշխարհի մի շարք միջազգային կինոփառատոններ 2015
թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի առանձին ծրագիր իրականացնելու
ցանկություն են հայտնել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է «Ոսկե ծիրանի»
ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի
երեկոներ կընթանան Նիոնի (Շվեյցարիա) Visions du Reel վավերագրական կինոյի միջազգային փառատոնի, ինչպես նաև
Վիլնյուսի (Լիտվա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Առավել լայն ծրագիր կներառի Փարիզի Evropa Film Akt փեառատոնը. այստեղ կներկայացվեն ոչ միայն
Ցեղասպանության վերաբերյալ ժապավեններ, այլև այնպիսի լեգենդար ֆիլմեր, ինչպիսիք են
Փարաջանովի «Նռան գույնը» և Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը»: Evropa Film Akt հատուկ ծրագիրը
կշարունակվի մեկ ամիս: Այն ներառում է, ընդհանուր առմամբ, 20 ֆիլմ: Մայիսի 27-ին
1915 թվականի ողբերգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություններ կընթանա նաև Իլ
դե Ֆրանսում:
Մովսիսյանը
նաև տեղեկացրել է, որ նախնական պլայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի
միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերի
ցուցադրության շուրջ: