Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ հարկավոր է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հանգստությունը վերականգնելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիբրին` ճեպազրույցի ժամանակ:
«Նրանք նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղը և այնտեղ ծագած հակամարտությունը, ինչպես նաև այն, որ հարկավոր է շարունակել ջանքերը կողմերի միջև առավելի հանգստություն վերականգնելու համար», - ասել է Քիբրին: