ՀԷՑ-ում աուդիտը կարող է տևել 3-6 ամիս: Այդ մասին հաղորդել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով «Արմենիա» հեռուստաալիքի հարցին` նախարարն ասել է, որ այդ ողջ ընթացքում էլկետրաէներգիայի սակագների բարձրացումը կառավարությունը սուբսիդավորվելու է պետբյուջեի միջոցների հաշվին: Իսկ եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ բարձրացումը հրմնավորված չէր, կառավարությունը ծախսած միջոցները կփոխհատուցի ՀԷՑ ընկերության հաշվին: Խոսելով ընկերության ազգայանցման կամ վերավաճառման մասին` նախարարը նշել է, թե ոչ մի ճանապարհ պետք չէ բացառել: Սակայն, ընդգծել է Հարությունյանը, պետությունը չպետք է ինքը կառավարի այդ ընկերությունը, այն պետք է կառավարի հայտնի միջազգային ընկերություն: Դժբախտաբար, նշել է նա, Հայաստանում եղել է տխուր փորձ, երբ պետությունն էր կառավարում ընկերությունը, կուտակվել էին 50-100 մլն դոլարի պարտքեր, ինչը փոխհատուցվել է բյուջեից, իսկ դա անընդունելի է: Հարությունյանը հիշեցրել է, որ նախագահը նշել է ԵԱՏՄ շրջանակում ինստիտուտների առկայությունը, որոնք կօգնեն նպաստել էներգետիկ համակարգի առղջացմանը», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա շարունակել է, որ նոր լուծումներն, առաջին հերթին, պետք է նպաստեն համակարգի առողջացմանը: «Մեր էներգետիկ շուկան չափազանց փոքր է, և մեկ չորային սեզոնը մեծ ազդեցություն է գործում ընկերության գործունեության վրա: Բնականաբար, առևտրային վարկերի ներգրավումը լուծում չէ: Վերջին հաշվով, դրամի փոխարժեքի տատանումների և դրա արդյունքում Հայաստանին վաճառվող գազի գնի աճի հետանքով գազի հիման վրա արտադրվող էլեկտրաէներգիան, բնական է, թանկացել է: Կան խնդիրներ, որոնցից անհնար է խուսափել: Այլ հարց է, թե որքանով ճիշտ են եղել հաշվարկները, որքանով հավաստի են պնդումները, թե այդ հաշվարկներում հաշվի չեն առնվել չարաշահումներն ու այլ գործոններ: Անձամբ ես համոզված եմ, որ դրանում պետք է համոզված լինեն նաև քաղաքացիները», - հայտարարել է նա: