Orange-ը շարունակում է գարնանային անակնկալները՝ իր
կանխավճարային բաժանորդներին առաջարկելով առավել մատչելի սակագներ: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ընկերության
մամուլի ծառայությունից, այսուհետ
Orange Մեկ կանխավճարային
պլանի բաժանորդներն Orange-ի բոլոր բաժանորդների հետ կարող են խոսել, շփվել հայտնի
սոցցանցերում և ուղարկել կարճ հաղորդագրություններ 1 դրամ հատուկ սակագնով՝
կրկնակի երկարեցված ժամկետներով: Այժմ հաշիվը 500 դրամ լիցքավորելու դեպքում 1
դրամ հատուկ սակագինը կգործի 15 օր շարունակ՝ նախկին 7 օրվա փոխարեն, իսկ1000 դրամ
լիցքավորելու դեպքում` 31 օր՝ նախկին 15 օրվա փոխարեն:
Բացի այդ, Սուպեր Պարզ
և Պարզ
կանխավճարային պլանների բաժանորդների համար այսուհետ մշտապես կգործի 15 դրամ
սակագինը ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր զանգեր կատարելու, կարճ հաղորդագրություններ
ուղարկելու և բջջային ինտերնետից օգտվելու համար` առանց լիցքավորման պարտադիր
պայմանների:
«Գարնան տոներին ընդառաջ՝ շարունակում ենք մեր
բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Կանխավճարային պլանների առավել
մատչելի սակագներից բացի ունենք մեկ փոփոխություն ևս: Այժմ Orange կանխավճարային
ծառայություններին միանալիս անհրաժեշտ է պարզապես ձեռք բերված քարտը լիցքավորել
500 դրամով, նախկինում պահաջվող 1000 դրամ լիցքավորման փոխարեն, և այդ գումարն
օգտագործել Orange-ի ծառայությունների համար»,-
նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի
կանխավճարային պլանների մանրամասներին կարող եք ծանոթանալ http://orangearmenia.am/mobile/lets-talk/
կայքում:
Նշենք,
որ Orange Armenia ընկերությունը, որը հանդիսանում է France Telecom (Orange
ապրանքանիշ) ընկերության 100% դուստր ընկերությունը, հայաստանյան շուկայում գործում է 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Հայաստանի ավելի քան 600 քաղաքներում և բնակավայրերում ապահովելով իր ցանցի 95% ծածկույթ և մուտք` դեպի շարժական ցանցը և ինտերնետը: