Պրն. Հացպանյան, ինչպիսի՞ն է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների Ձեր գնահատականը,
ի՞նչ
սպառնալիքներ
և
մարտահրավերներ
կարելի
է
այսօր
առանձնացնել
առաջին
հերթին:
Հայաստանի բոլոր խնդիրները գործող իշխանության հակապետական, հակահայկական էության
մեջ
է
թաքնված`հիմնված
երեք
կարևոր
բաների
վրա.
Ազգային
անվտանգության
ծառայության,
որն
իրականում
լուրջ
վտանգ
է
ներկայացնում
մեր
երկրի
անվտանգության
համար;
ոստիկանության,
որը
որևէ
կապ
չունի
քաղաքացիների
շահերի
պաշտպանության
հետ
և
,վերջապես,
Պետեկամուտների
կոմիտեի,
որը
հիշեցնում
է
Օսմանյան
կայսրության
ժամանակների
տուրքահավաքներին:
Սերժ
Սարգսյանը
գիտի,
որ
չի
ընտրվել
օրինական
ճանապարհով,
որ
ապօրինաբար
է
զբաղեցրել
նախագահի
աթոռը:
Կարծում
եմ,
որ
Սերժ
Սարգսյանին
իշխանությունից
հեռացնելը
բնական,
սպառիչ
որոշում
կլիներ:
Չկա
մարդ`չկա խնդիր: Հայաստանն այսօր մեկ հիմնական խնդիր ունի, ինչը Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին գտնվելու հետևանք է`բնակչության արտագաղթը: Եվ ցանկացած այլ հարցը`լինի դա ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական
հարաբերությունները,
այդ
խնդրի
ածանցյալն
է:
Սերժ
Սարգսյանից
ու
նրա
հանցախմբից
ազատվելը
բնակչության
արտագաղթի
դադարեցման
միակն
երաշխավորված
միջոցն
է:
Գործող քաղաքական գործիչների ո՞վ կարող է լուծել այդ խնդիրը:
Կարծում եմ, որ խնդիրն անձերի մեջ չէ: Մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք:
Վստահ
եմ,
որ
ոչ
Լևոն
Տեր-Պետրոսյանը,
ոչ
Գագիկ
Ծառուկյանը,
ոչ
Րաֆֆի
Հովհաննիսյանը
չեն
կարող
երկիրը
դուրս
բերել
այս
ճգնաժամից:
Նրանցից
ցանկացածին
դնենք
Սերժ
Սարգսյանի
փոխարեն`
կվարի
նույն
քաղաքականությունը,
նրանք
վաղուց
իրենց
սպառել
են:
Նրանք
բոլորը
Հայաստանի
ամբողջությամբ
փտած
քաղաքական
համակարգի
անբաժան
մասն
են:
Ամենևին
պատահական
չէ
այն
փաստը,
որ
ոչ
մի
նախագահական
ընտրություն
Հայաստանում
իշխանափոխության
չի
հանգեցրել,
բացառությամբ,
իհարկե,
1991 թվականի
ընտրությունները:
Եվ
եթե
ընտրություններն
իշխանափոխության
չեն
հանգեցնում,
նշանակում
է,
այդ
խնդրի
լուծումը
չի
կարող
լինել
քաղաքական:
Հարկավոր
է
հզոր
ժողովրդական,
քաղաքացիական
շարժում:
Բարեբախտաբար,
այդ
շարժման
կայացումն
իրականություն
է:
Գոյություն
ունեցող
դիմադրության
օջախները`
թե
Մաշտոցի
պուրակի
իրադարձությունները,
թե
Կոմիտասի
5 հասցեում
էլիտար
բնակարանային
համալիրի
կառուցման
դեմ
բողոքը,
թե
պայքարն
ընդդեմ
կուտակային
կենսաթոշակային
համակարգի
պարտադիր
բաղադրիչի,
լիովին
կարող
են
վերաճել
յուրօրինակ
մայդանի
Հայաստանում:
Դա
շատ
հավանական
սցենար
է,
իմ
կարծիքով:
Ցանկացած
աննշան
դեպք
կարող
է
հանգեցնել
լարվածության
սրման:
Մենք
բոլորս
հիշում
ենք,
թե
նախորդ
տարվա
հունիսին
Թուրքիայում
ինչպիսի
հզոր
հուզումների
հանգեցրեց
Ստամբուլի
Գեզի
զբոսայգու
տարածքում
առևտրի
համալիր
կառուցելու
իշխանությունների,
թվում
է`
աննշան,
որոշումը:
Հասարակական
դժգոհությունը
Հայաստանում
օրեցօր
աճում
է:
Այս պայմաններում ինչպե՞ս եք վերաբերում 4 քաղաքական ուժերի
խորհրդակցություններին,
կարո՞ղ
են
արդյոք
նրանք
իշխանափոխություն
իրականացնել:
Կարծում եմ, որ մարտի դեպքերից հետո հասարակությունը հիասթափվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժից, էլ չեմ ասում այն կուսակցությունների մասին, որոնք
մի
ժամանակ
մտնում
էին
իշխող
կոալիցիայի
մեջ:
Տեր-Պետրոսյանն
իրավունք
չուներ սեղմել մի մարդու ձեռքը, ով ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել
2008 թվականի
մարտին
տեղի
ունեցած
սպանություններին:
Կան
բազմաթիվ
ապացույցներ,
որ
Գագիկ
Ծառուկյանի
թիկնապահները
մարտի
1-ին
անհրաժեշտ
հանդերձանք
և
զինամթերք
են
ստացել:
Այդ
մասին
բազմաթիվ
հրապարակումներ
են
եղել
մամուլում:
ԲՀԿ-ն եղել և մնում
է
Ռոբերտ
Քոչարյանի
զավակը,
ում
ձեռքերը
շաղախված
են
10 զոհերի
արյունով:
Գագիկ
Ծառուկյանին
քաղաքական
որակներ
վերագրել,
նրան
որպես
բարձր
գաղափարներ
կրող
անձնավորություն
ներկայացնել
կարող
է
միայն
քաղաքականությունից
հեռու
մարդը:
Ինձ
թվում
է,
որ
Տեր-Պետրոսյանը
լավ
է
հասկանում,
թե
ով
է
Ծառուկյանն
իրականում:
Իր
իսկական
գնահատականը
Ծառուկյանին
Տեր-Պետրոսյանը
տվել
է
դեռ
2008 թվականին,
երբ
հայտարարել
է,
որ
եթե
Ծառուկյանը
գոնե
մեկ
րոպեով
խզի
իր
կապերն
իշխանությունների
հետ,
իսկույն
կվերածվի
բոմժի:
Խոշոր
բիզնեսի
և
իշխանության
սերտաճման,
խոշոր
կապիտալի
նկատմամբ
իշխանության
համընդհանուր
վերահսկողության
պայմաններում
խոշոր
բիզնեսի
ներկայացուցիչներից
մեկի
ընդվզումն
իշխանության
դեմ
կարող
է
վերջինիս
համար
ունենալ
անկանխատեսելի
հետևանքներ:
Եվ
թիվ
մեկ
օլիգարխը
դա
շատ
լավ
է
հասկանում:
Իսկ
Լևոն
Տեր-Պետրոսյանի
դիրքորոշման
փոփոխությունը
նրա
անզորության
հետևանք
է:
Մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը ևս մեկ հետաքրքիր հայտարարություն արեց, մասնավորապես,
այն
մասին,
որ
ՄՄ-ին Հայաստանի
անդամակցությունն
անշրջելի
փաստ
է:
Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
Կարծում եմ`Տեր-Պետրոսյանը հասկացրել է, որ Սերժ Սարգսյանից ավելի լավ կծառայի Կրեմլին: Եթե հիշում եք, նա ասել է, որ Սերժ Սարգսյանը չի կարող առավելագույնս արդյունավետ օգտագործել
ՄՄ
ընձեռած
հնարավորությունները
Հայաստանի
օգտին:
Սա
ուղղակի
առաջարկ
է
Մոսկվային`օգտվել
Տեր-Պետրոսյանի
ծառայություններից:
Հարցն
այն
է,
թե
արդյոք
Կրեմլը
նկատի
կունենա
նրա
հավաստիացումները:
Իսկ ի՞նչ կասեք ՄՄ-ին անդամակցության մասին:
Ես կտրականապես դեմ եմ Երևանի այդ որոշմանը: Մաքսային միությունը ոչ մի լավ բան Հայաստանին չի խոստանում`միայն կորուստներ, ինչպես տնտեսական, այնպես էլ ժողովրդագրական: Կարծում եմ, որ ցանկացած
նման
ինտեգրացիոն
նախագծին
մասնակցությունը
հակացուցված
է
Հայաստանի
համար`թեկուզ
հաշվի
առնելով
վերջինիս
աշխարհագրական
դիրքը:
Մեզ
հարկավոր
է
կշռադատված,
հավասարակշռված
արտաքին
քաղաքականություն:
Ես
լուրջ
կասկածներ
ունեմ
նաև
Հայաստանում
առկա
խնդիրների
լուծմանն
աջակցելու
Արևմուտքի
իրական
ց
անկության
և
ունակության
առնչությամբ:
Բոլորն են հիշում, թե արևմտյան առաջնորդներն ու եվրոպական կառույցների ղեկավարներն անցյալ տարի ինչպիսի եռանդով էին շնորհավորում Սերժ Սարգսյանին,
ով
նախագահ
վերընտրվեց
կեղծված
ընտրությունների
արդյունքում:
Նախորդ
տարվա
ընտրությունները
ցույց
տվեցին
ժողովրդավարության
արևմտյան
ջատագովների
իրական
դեմքը:
Արևմտյան
հանրութունը
միշտ
եղել
է
ոչ
թե
Հայաստանի
քաղաքացիների,
այլ
իշխանությունների
կողմում:
Եվ
կենսաթոշակային
բարեփոխումը
պաշտպանելու
վերաբերյալ
ԱՄՆ
դեսպանի
վերջին
հայտարարությունը
դրա
վառ
հաստատումն
է:
Արևմուտքին
հարկավոր
է
թույլ,
կառավարելի
Հայաստան:
Ինչու՞
նրանք
2008 թվականի
մարտին
չսատարեցին
համաժողովրդական
շարժումը,
ի
տարբերություն
հենց
նույն
Կիևի
Մայդանի,
որն
իրենց
ներկայությամբ
«պատվեցինե
ԱՄՆ
սենատոր
Ջոն
Մաքքեյնն
ու
Պետդեպարտամենտի
ներկայացուցիչ
Վիտորիա
Նուլանդը:
Մենք
կրկին
բախվում
ենք
Արևմուտքի
տխրահռչակ
երկակի
ստանդարտներին:
Նրանք
կարող
են
պաշտպանել
հակառուսական
մայդանը,
սակայն
երբ
խոսքը
վերաբերում
է
Հայաստանի
հանցավոր
վարչակազմի
տապալմանը,
Եվրոպան
ամեն
անգամ
ձեռքերը
լվանում
է:
Այնպես է ստացվել, որ հետխորհրդային տարածությունում մի շարք երկրների
քաղաքական
համակարգի
արմատական
փոփոխությունները
հանգեցրել
են
տարածքային
կորուստների:
Միխայիլ
Սահակաշվիլիի
Վրաստանը
կորցրեց
Աբխազիան
և
Հարավային
Օսիան,
Ուկրաինան
եվրամայդանի
հետևանքով
զրկվեց
Ղրիմից:
Ինչպիսի՞ն
են
մայդանի
հեռանկարները
մեզ
մոտ`հաշվի
առնելով
չկարգավորված
ղարաբաղյան
հակամարտության
առկայությունը:
Անշուշտ, այս առնչությամբ որոշակի սպառնալիք կա: Բայց ոչ մի դեպքում պետք չէ ղարաբաղյան հակամարտությունը կարտ-բլանշի
վերածել
իշխանությունների
ձեռքում:
Այդ
հակամարտությունը
չպետք
է
արդարացում
լինի
այն
ապօրինիություններին,
որոնք
գործում
է Սերժ Սարգսյանի ռեժիմը: Պատճառները մի քանիսն են: Առաջին`ադրբեջանական բանակը ոչ մի դեպքում չի կարելի համեմատել հայկական բանակի հետ մարտունակության մակարդակով: Երկրորդ`պետք է հաշվի առնել արագ ինքնակազմակերպվելու և արտաքին թշնամուն հակահարված տալու մեր հասարակության կարողությունը: Թուրքիայի կողմից նույնպես չի կարող սպառնալիք լինել, քանի որ սահմանը պահպանում են միջուկային տերության`Ռուսաստանի զինված ուժերրը: Միակ խնդիրն իշխանափոխության դեպքում անհրաժեշտ կադրերի բացակայությունն է: Սակայն, ցանկացած հեղափոխություն բախվում է այդ խնդրին, և ժամանակի ընթացքում այդ խնդիրը գտնում է իր լուծումը: